Եղեգնավան նախկին կնոջ տունը հրդեհած քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

89eb78c2-1262-415a-8523-28218ad37bf9.jpg



Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։



Եղեգնավան է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը դուռը կոտրել, ապօրինի մուտք է գործել նախկին կնոջ տուն, այրել հյուրասենյակի սեղանը, ծածկոցը և դիմել փախուստի:



Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղեգնավանցի 35-ամյա տղամարդը գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:



--00—ԶՀ