ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստ է մեկնել Կիև, բայց պայմանով, որ նաև Մոսկվա կմեկնի։ Այս մասին վերջինս ասել է «La Nació» թերթի հետ զրույցում։
«Պատրաստ եմ մեկնել Կիև։ Ես ուզում եմ գնալ Կիև։ Բայց նաև Մոսկվա մեկնելու պայմանով։ Կա՛մ երկու քաղաքներն էլ կայցելեմ, կա՛մ ոչ մեկը»,-ասել է նա։
Նա հույս է հայտնել, որ կհաջողվի դա անել։
--00—ՅՄ