ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Նիկոլ Փաշինյանն ու կինն այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Այսօր այցելեցինք Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Անպայման այցելեք՝ առավելեւս, եթե չեք եղել։ Կտեսնեք, օրինակ, 4 հազար, 5 հազար տարի առաջ ստեղծված եւ մեր հողում պահպանված ոսկյա զարդեր, զենքեր, դամբարանում հայտնաբերված տղամարդու ոսկորներ՝ մոտ 4 հազար տարեկան։ Կլսեք չափազանց հետաքրքիր փաստական տվյալներ», - գրել է Փաշինյանի կինը։
--00—ԶՀ