ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ռուսական պատվիրակությունը Հայաստանի դպրոցներին է նվիրել ավելի քան 1,5 հազար դասագիրք տարբեր առարկաներից, հաղորդում է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է @ArmeniaSputnik-ը։
Դասագրքերը ձեռք են բերվել «Ժառանգություն» բարեգործական հիմնադրամի և անձամբ Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսի աջակցությամբ․ գրքերի րանց մեծ մասը կմնա մայրաքաղաքում, իսկ մեկ երրորդը կուղարկվի Հայաստանի այլ բնակավայրեր:
Մոտ ժամանակներս Ռուսաստանը նախատեսում է ևս 60 հազար դասագիրք փոխանցել Հայաստանի դպրոցներին։
--00—ԶՀ