ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Օրերս Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում տեղի է ունեցել Աշխարհի ժողովուրդների մշակույթների գլոբալ գյուղի երիտասարդական փառատոնը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից։
Ըստ հաղորդագրության՝ երիտասարդական փառատոնի շրջանակում հայ համալսարանականները Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ ներկայացրել են մեր երկրի ավանդույթներն ու մշակույթը։
Միջոցառմանը ներկա է եղել դեսպանության երկրորդ քարտուղար Հռիփսիմե Մարկոսյանը։
--00—ԼՄ