ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի և երկու բարձրաստիճան դիվանագետների առաջիկա հանդիպման հարցերը: Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ