ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մարտի 31-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կառուցողական եղանակով քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։
Շոշափվել են նաև տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
--00—ՅՄ