ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մենք չենք կարող միջամտել, մեր տրամադրության տակ հեռադիտակներ ու տեսախցիկներ են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը՝ պատասխանելով գերմանական «Deutsche Welle»-ի հարցին, թե ինչ կարող են անել դիտորդները, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։
Նշենք, դեռ երեկվանից ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել և շարունակում է մնալ այնտեղ:
--00—ՍՊ