Վանում հանրային շուկա է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նկար

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։

Այս պահին հրդեհաշիջման գործընթացը շարունակվում են: Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ միջոցներ։

--00—ԼՄ