Ո՞ր հորիզոնականում է Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

_5395043

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, հայտնում է Armsport.am-ը։

Նախորդ աղյուսակի համեմատ՝ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նահանջել է երկու աստիճանով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Թուրքիային 1:2 հաշվով պարտվելուց եւ ընկերական խաղում Կիպրոսի հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո։

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Երկրորդը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան է։

Նախկին առաջատար Բրազիլիան երրորդն է։

--00—ՅՄ