Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

photo_2025-03-22_17-33-34

Այսօր՝ մարտի 22-ին Թբիլիսիում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը։ Ասուլիսից առաջ հոլանդացի մասնագետը նշեց, որ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի թիմի մեկնարկային կազմում։

Ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։

Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Մարզիչը նշեց, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցէ ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։

«Սա է մարզչի դիրքորոշումը և մենք ցանկացանք ասել ասուլիսի սկզբում»։

--00—ՅՄ