ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ապրիլի 13-ին Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպում է ունեցել Օտտավայի նորընտիր քաղաքապետ Մարկ Սաթքլիֆի հետ։
Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցերով դեսպանության և քաղաքապետարանի փոխգործակցության, ինչպես նաև Երևանի և Օտտավայի միջև համագործակցության հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել է մայրաքաղաք Օտտավայի մշակութային զարգացման և միջազգային ճանաչվածության գործում կանադահայ Յուսուֆ և Մալաք Քարշ եղբայրների ներդրումը:
--00—ԶՀ