ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ իգական սեռի քաղաքացիները ևս կարող են զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։
Ծառայությունը լինելու է կամավոր, սակայն զորակոչվելուց հետո քաղաքացին պարտավոր է լինելու ծառայել 6 ամիս։
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն տվյալ փոփոխության վերաբերյալ: «Հետաքրքիր է` ինչի՞ հիման վրա են որոշել անել դա` երկիրն այդքան ճարահատյալ վիճակու՞մ է»,- ասաց քաղաքացիներից մեկը: «Եթե զգամ, որ էլ ոչ ոք պատրաստ չէ ծառայելու` ես կգնամ»,- նշեց հարցված մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ