ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Մամուլում շրջանառվող, ինչպես նաև Արցախի տարբեր աղբյուրներից եկող տեղեկատվության համաձայն՝ ՌԴ–ն հետ է կանչում Վոլկովին և նրա տեղ Արցախի խաղաղապահ զորակազմի ղեկավար նշանակում է գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նա եղել է Աֆղանստանում, Չեչնիայում, Բոսնիայում, Սիրիայում:
Կարծում եմ՝ անցակետի հարցը կարևոր փորձաքար է նրա համար: Եթե ռուսական կողմը կարողացավ հարկադրել ադրբեջանցիների հետ հավաքել իրենց անցակետը, ապա դա էականորեն կզսպի Բաքվին: Եթե ոչ, ապա իրադարձությունները վերջնական դուրս կգան ռուսների վերահսկողությունից և նրանց համար Հարավային Կովկասում կբացվի «պանդորայի արկղը»»,- գրել է նա։
--00—ՍՊ