ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
2024թ. Հայաստանը կհյուրընկալի Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը: Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պայմանավորվածությունը ձեռք էինք բերել դեռևս 2019-ին: Իսկ մինչ այդ՝ այս տարի, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցեցի «ՎԶԵԲ կանաչ քաղաքներ. կայուն լուծումներ ապագայի քաղաքների համար» խորագրով պանելային քննարկմանը: ՎԶԵԲ տարեկան Ժողովի հյուրընկալումը մեր երկրում մեծ հաջողություն է և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից»,-գրել է Ավինյանը։
--00—ԶՀ