ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Վահան Հովհաննիսյանը տեղակեցրեց նաև, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը այս պահին բավարար է։
--00—ԶՀ