ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Քննչական կոմիտեի քննիչները պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
Նա նշեց՝ սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվում է հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Այվազյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված: «2020 թ ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 32 հազար 483 քրեական գործ, 2021-ին այդ թիվը կազմել է 41 հազար 883, 2022-ին՝ 59 հազար 830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021-ին այն բարձրացել և դարձել է 87 վարույթ, իսկ 2022-ին՝ 111 վարույթ: Տարեցտարի այս աճն ավելանում է»,-ասաց Այվազյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ