ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Րոպեներ առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և նրա հետ պատվիրակության անդամները կառավարության շենք մուտք գործեցին գլխավոր, պաշտոնական մուտքով, երբ երկու օր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին չթույլատրեցին կառավարության շենք մտնել այդ մուտքով` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։
Սա նշանակում է, որ կամ նախորդ հրապարակման արդյունքով տեղի ունեցել դաստիարակչական ներգործություն, կամ Ֆրանսիայի դեսպանի հանդեպ ընգծված արհամարհական վերաբերմունքն ու նսեմացումը կառավարության կողմից արարողակարգային ժեստ է եղել»։
--00—ԶՀ