ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիայի մարզում տեղատարափ անձրևներն ու հեղեղումները, որոնց զոհ է դարձել առնվազն 15 մարդ, հանգեցրել են հազարավոր սողանքների։ Նման գնահատումներ է տվել տարածաշրջանի երկրաբանների ասոցիացիայի ղեկավար Պարիդե Անտոլինին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Միանգամայն ճիշտ է, որ սողանքների թիվը, որոնց մասին հաղորդվում է, չի համապատասխանում իրականությանը: 305 ակտիվ սողանքնե՞ր: Դրանք շատ ավելին են, դրանց թիվը հաշվվում է հազարներով», - ասել է նա Rai-3 հեռուստաալիքի եթերում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ