ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Հունիսի 1-ից պարեկային ծառայողները կտուգանեն այն վարորդներին, որոնց մեքենաների առջևի կողային ապակիների մգեցվածությունը կգերազանցի 30%-ը, ապակիների լուսաթափանցելիության աստիճանն առնվազն 70 տոկոս պետք է կազմի, այլապես կտուգանվեն 25000 դրամի չափով:
Այս փոփոխությունը պատճառաբանվում է հաճախակի ՃՏՊ-ների բարձր ցուցանիշով, քանի որ մգեցված ապակիները խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար:
Նշված խնդրի շուրջ 24News-ը հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքը հիշատակվող խնդրի վերաբերյալ։ Հարցված քաղաքացիներից ոմանք կողմ են փոփոխությանը. «Հիանալի օրենք է, հա´մ չեն ամրակապվում, համ արագ են քշում, չեն էլ ուզում ապակիները թափանցիկ լինի»: «Հիմար օրենք է, լավ վարորդը պետք է կարողա քամուն, անձրևին, ցեխին էլ մեքենա վարի»,- նշեց հարցված մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները 24News-ի տեսանյութում:
--00—ԱՊ