ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանը։
«Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի:
Ներկայացված դեպքի առթիվ հունիսի 13-ին` ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում հրավիրվում է մամուլի ասուլիս»:
--00—ՅՄ