Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

սս

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



«Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության։ Վերջակետ։ Այս կոշտ դիրքորոշումը պետք է անսակարգելի լինի։

ՀԳ. Հանուն ճշմարտության ասեմ, որ ոստիկանության բաժիններում ցայսօր ես միայն հարգանք եմ տեսել։ Կենտրոնի բաժնում՝ առավել ևս։ Ուստի զարմացած եմ այս միջադեպով։ Մյուս կողմից, Կարեն Ալավերդյանին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից. դասավանդել եմ, և նրան կարող եմ միայն դրական բնութագրել»։ 



--00--ՍՊ