Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի գործով դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ֆգ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագման գույքի գործով դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է բացարկի վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Լուսնթագ Բեժանյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը բացարկ էին հայտնել դատավորին։ Նրանք կասկածի տակ էին դրել դատավորի անաչառությունը։ «Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում, և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասել էր Լուսնթագ Բեժանյանը։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ