ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, փոխանցում է eadaily.com-ը։
««Խաղաղ հարևանություն» նախաձեռնության շրջանակում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու մեր գործունեությունն այս ուղղությամբ»,-ասել է պաշտոնյան:
Նրա խոսքերով, Վրաստանը հավատում է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերն արդյունավետ կլինեն․ «Մենք պատրաստ ենք զգալի ներդրում ունենալ այդ գործում», -ասել է Դարչիաշվիլին:
--00—ՅՄ