ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 27-ից տվել է Երևան - Տիվատ - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ավիաընկերությունից, Երևան - Տիվատ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Տիվատի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Լառնակա, Տիվատ քաղաքներ, Մերձավոր Արևելքի՝ Թեհրան և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
--00—ԶՀ