ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news
Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում, անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ճանապարհը, պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ծնողներին խոստացել էին մեկ շաբաթից հանդիպել և տալ բոլոր հարցերի պատասխանները, անցել է մեկ շաբաթ, սակայն անարդյունք։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից նախագահականի մոտ ակցիա են իրականացնում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ