ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է։ Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն եւ կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում։ Այս մասիրհ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետռ Ստեփան Դանիելյանը։
«Երկրի ներսում, իրենց համար ճակատագրական Երեւանի ընտրություններից առաջ, իրենց դեմքը փրկելու համար, ուշացումով, դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։
Սակայն, ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ, իրենք պետք է ճիշտ քաղաքականություն վարդին, որպեսզի ունենան արդյունքներ, այնինչ արել են բոլոր հնարավոր սխալները։ Դա միտումնավոր է արվել, թե ոչ, հետագայում կպարզվի»,-գրել է Դանիելյանը։
--00—ԼՀ