ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 3 օր է՝ վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը:
Մինգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակից անձանց ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը: Այսինքն՝ հենց այդ օրվանից սկսած՝ բողոքները պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեին վերաքննիչի դատավորներին:
Արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»:
-00—ԼՀ