ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Դեսպան Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելեց Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս մասին հայնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները։ Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին։
--00--ԼՀ