Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, այստեղ-այնտեղ գլուխ գովում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

տիգ

Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին։

«Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է, որ Աշոտյանի կալանքը երկարաձգած դատավորը մեծ ոգևորվածությամբ է իր անբարոյական քայլն արել, որով հա´մ իշխանությանն է բավարարել, հա´մ նախկին իշխանություններից վրեժ լուծել:



Մեղմ ասած՝ 2 դեպքում էլ արարքն ամենակոշտ հայհոյանքների է ենթակա, որովհետև և՛ դավաճան իշխանության պատվեր կատարելը, և´ Արմենի դեմ գործում ինքնահաստատվելն անպատվաբեր է բոլոր առումներով:



Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, մի բան էլ այստեղ-այնտեղ գլուխ գովում:

Ոչինչ, մի քիչ էլ գովացեք, հետո տեղ չեք ճարելու այդ գլուխը թաքցնելու համար», - գրել է նա:

--00--ԼՀ