Եվրահանձնաժողովը կոչով դիմել է Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

image_750x_64eadf250fe7a

Եվրահանձնաժողովը ՌԴ-ին կոչ է անում վերսկսել հացահատիկային գործարքը, քանի որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցում Մոսկվայի կողմից մտցված սահմանափակումները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Կիևի համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ Եվրոպան աջակցում է ՄԱԿ-ի և Թուրքիայի՝ Սևծովյան նախաձեռնության հարցով բոլոր ջանքերին, իսկ ԵՄ-ն Ուկրաինային այլընտրանքային առևտրային ուղիներ է տրամադրում հացահատիկի և այլ ապրանքների արտահանման համար։

«Մինչ այժմ Լեհաստանով ու Ռումինիայով այլընտրանքային ուղիներով արտահանվել է մոտ 45 մլն տոննա հացահատիկ, ձեթի սերմեր և հարակից արտադրանք, ինչը կարևոր փրկություն է Ուկրաինայի համար»,-ասել է նա։

--00—ՅՄ