ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ, և նույն կտրոնով բաց թողնել, և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Առաջարկ իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին:
Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր, լի դժվարություններով, բայց իրավիճակին համահունչ բնականոն ապրելակերպի...
Կարծում եմ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում հաց պատրաստելու (թխելու), ըստ այդմ կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ, և նույն կտրոնով բաց թողնել, և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ՝ (ինգրիդենտներ՝ ալյուր, աղ, խմորիչներ և այլն), որպեսզի մարդիկ կարողանան տնային պայմաներում պատրաստեն (թխեն) հանապազօրյա հացը»,-գրել է նա:
--00—ՅՄ