ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Սիրիայի զինվորականները հայտարարել են, որ Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, և դրանում մեղադրել են իսրայելական կողմին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։
«Երկուշաբթի առավոտյան մոտ ժամը 4։30-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիայի գործողություն է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթակիայի արևմուտքից, թիրախավորելով Հալեպի օդանավակայանը», - նշել է գործակալության զրուցակիցը։
Ըստ աղբյուրի՝ հարվածի հետևանքով վնասվել է օդանավակայանի թռիչքուղին, և այն այժմ չի կարող ինքնաթիռներ ընդունել։
--00--ԼՀ