ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Վիկտոր Կրիվոպուսկովին Հայաստան մուտք գործել արգելելու` ՀՀ իշխանությունների որոշումը լավ նշան չէ։ Այս մասին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։
ՌԴ արտգործնախարարությունը ևս արձագանքել է Կրիվոպուսկովի հետ կապված միջադեպին՝ նշելով, որ Ռուսաստանին տհաճորեն զարմացրել է Հայաստանի իշխանությունների կողմից նման որոշումը, և որ այս որոշման պատճառները հայկական կողմն այդպես էլ չի ներկայացրել։
--00—ՅՄ