ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։
Սա դեսպանի 6-րդ այցն է Լոռու մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի և Ճապոնիայի քաղաքներից մեկ միջև քույր քաղաքների համագործակցություն սկսելու հնարավորությունները։
Առաջիկայում Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ։ Այն կնպաստի երկու հնագույն ժողովրդների միջև մշակութային կապերն ամրապնդելուն և ճանաչմանը։
--00--ՍՊ