«Խաղաղության օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով․ ՀՀ-ն դարձել է շահեր սպասարկող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

ԱԺ նախկին պատգամավոր, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամ Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիան սողացող հողի վրա «կառուցվող խաղաղության օրակարգի» տրամաբանական դրսևորումն է: Մեր պարագայում «խաղաղության այդ օրակարգը» կառուցվում է «զիջել զիջելու» համար սկզբունքով, ավելին՝ այն ուղեկցվում է գրեթե ամենօրյա ադրբեջանական հայատյաց քարոզով: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ փաստացի չկա որևէ միջազգային շահագրգիռ կողմ, որը կստանձներ կամ կստանձնի այդ խաղաղության երաշխավորողի դերը՝ չսահմանափակվելով միայն գթասրտորեն դատապարտող կոչերով:

2020 թ. աղետաբեր պատերազմի հետևանքները և 2021 թ. մեկնարկած «խաղաղության օրակարգը» խեղել են մեր պետության սուբյեկտայնության հետագիծը միջազգային հարաբերություններում: Հայաստանը գործոն-սուբյեկտից դարձել է շահեր սպասարկող օբյեկտ:

Քաղաքական որակապես նոր օրակարգը կարող է բերել միայն նոր քաղաքական ուժը:

Ուժ և կորով մեր տղերքին:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին:

 

--00—ՍՊ