ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, հաղորդում է Hetq-ը: Նախկին նախարարին, ամուսնուն, երկու որդուն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուսումնասիրվում է նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այսինքն՝ օֆշորային գոտում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության գույքը:
Նախարարի ընտանիքին հրավիրում են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:
Թե ուսումնասիրությունն ինչ ծավալներ է ընդգրկել կամ որ գույքերն են ենթակա բռնագանձման՝ հայտնի չէ: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը՝ պատճառաբանելով, որ հայտնած դիրքորոշումների, ներկայացրած ապացույցների հիման վրա ցանկը կարող է փոփոխվել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ