Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

l-0x114wh-1125x656z-0.6987

Մասիս Մայիլյանը գրել է, որ այսօրվանից թողնում է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ 

«Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։

Խաղաղություն բոլորիս»,- գրել է Մայիլյանը։

--00—ՅՄ