Իրադրության փոփոխության դեպքում կիրազեկենք հանրությանը․ հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

դ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․



Կապված  Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում  նկատվում  են որոշակի տագնապային տրամադրություններ։



Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում  և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ  իրազեկում է հանրությանը։

 

Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների  տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։  Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են  թշնամական հատուկ ծառայությունները։



Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։

--00—ՍՊ