ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՌԴ Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության ֆոնին Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը դեռ դրված չի։
«Դեռ ոչ, Փաշինյանն արեց ամենակարևորը՝ Ղարաբաղը ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սլուցկին՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու հնարավորության մասին հարցին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռ վաղ է չեղարկել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ամբողջ Հայաստանը չէ։
--00—ՅՄ