ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ է մտել կանխիկ գումարի շրջանառության մասին նոր կանոնը, ինչը վերաբերում է ֆիզիկական անձանց։ Կանոնը որոշակի սահամանփակումներ է մտցնելու ԵԱՏՄ սահմանով փողերի անցկացման հարցում։ Կարգավորումները տարածվում են նաև Հայաստանից գումարներ դուրս բերելու վրա։ Գրել է РИА Новости-ն։
Համաձայն փոփոխությունների՝ եթե դուրս բերվող գումարը գերազանցում է 100 հազար դոլարը, ոչ միայն պետք է հայտարարգրվեն գումարները, այլև պետք է հաստատող փաստաթուղթ ունենան դրանց ծագման աղբյուրների մասին։
Պահանջը վերաբերում է և՛ կտրոններին, և՛ հաշիվներին ու պարտատոմսերին, որոնք հնարավոր է կանխիկացնել Դաշնային մաքսային ծառայությունում։
Բացի դրանից՝ դուրսբերվող միջոցների ծագումը հաստատելու համար պետք է ներկայացնել բանկային փաստաթղթեր փոխարկման գործողությունների՝ հաշվից գումար հանելու, վարկ ստանալու կամ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են քաղաքացիաիրավական գործարքների մասին (օրինակ՝ ժառանգության կամ նվիրատվության ընդունում)։
ԵՏՀ-ում նոր կանոնների մասին մտածել են դեռևս 2019-ի օգոստոսին։ Փոփոխությունները պետք է կանգնեցնեն այն կանխիկ միջոցների տեղափոխումը, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչությանը ֆինանսավորելու կամ փողերի լվացման համար։