ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ադրբեջանական կողմի հետ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ խոսքն այն առաքելության մասին է, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում, դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», - ասել է Պեսկովը։
--00—ՅՄ