ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Թուրքիայի պաշտպանութայն նախարարությունը հոկտեմբերի 5-ին հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակումներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանների ուղղությամբ։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Բրիտանիայում գործող՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը, թուրքական հարվածային ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDG) վերահսկողության տակ գտնվող Հասեքե քաղաքին, որի հետևանքով վնասվել է մեկ ավտոմեքենա և գործարան։
Իսկ ըստ ամերիկյան «Reuters» լրատվական գործակալության՝ իրանացված հարձակումների հետևանքով Ասեքեյում սպանվել է երկու մարդ, իսկ ավելի ուշ Ամուդե քաղաքում՝ ռազմական օբյեկտի ոչնչացման հետևանքով ևս 6-ը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ