ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News
«Արցախբանկ»-ը կվերադարձնի ԼՂ-ում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։
Այս մասին հայտարարություն է տարածել բանկը՝ հավելելով.
«Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախը հարկադրված լքած և ֆինանսական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին»:
--00--ԼՀ