ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ոչ թե դիտարկեն արտագաղթի հնարավորությունը, այլ Հայաստանում մնալու հնարավորությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք արդեն 100 մլն դոլարից ավել գումար ենք ծախսել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կարիքների համար։ Մեր տեղեկություններով, արդեն 3000 մարդ դուրս է եկել Հայաստանից։ Չեմ ուզում մտածել, որ այդ մարդիկ արտագաղթել են, կոչ ենք անում մնալ Հայաստանում։ Մեր ցանկությունն է, որ նրանք ոչ թե արտագաղթեն, այլ մնան Հայաստանում», - նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ