ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է զինծառայողներին բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագրին ինչպես կառուցապատողից, այնպես էլ երկրորդային շուկայից:
Ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ կողմից ծրագրի շահառու մասնակիցներին առաջարկվում է հիփոթեքային վարկ`
· 11% (կառուցապատողից) և 13% (երկրորդային շուկայից) հաստատուն տոկոսադրույքով, որից 5%-ը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից,
· 10-ից 20 տարի մարման ժամկետով,
· 1 000 000-ից 25 650 000 դրամ գումարի չափով, ընդ որում` գույքի ձեռք բերման արժեքի սահմանափակում առկա չէ (կառուցապատողից ձեռք բերման դեպքում),
· տարեկան փաստացի տոկոսադրույքը` համապատասխանաբար 11.57 % և 13.8%,
· առանց սպասարկման և տրամադրման միջնորդավճարների:
Վարկը կարող է տրամադրվել ինչպես Բանկի հետ համագործակցող, այնպես էլ չհամագործակցող կառուցապխատողներից գույք գնելու դեպքում:
Վարկավորման համար կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 59 20 20 հեռախոսահամարին:
Մանրամասները՝
https://old.armbusinessbank.am/uploads/attachments/article/963715409zin…
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
--00—ԱՊ