ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հոկտեմբերի 19-ին՝ Երևանում, տեղի ունեցավ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստը, հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը, սահմանային անվտանգության ապահովման համակարգի ձևավորման ուղղությամբ գործունեության արդյունքները:
Ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ GԿազմակերպության պատասխանատվության գոտում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին» թեմայով:
--00—ՍՊ