Քաշվում է էն մեծամասնությունը, որն ավելի շատ է, քան բախտավորները, ով վերջում է մտնում գործի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

սմ

Ինչ խոսք, բարդ է մարդկանց մի բան համոզել, երբ իրենք ամեն ինչ հակառակն են տեսնում։ Վերցնենք ֆինանսական բուրգերը։ Իսկապես, նրանք, ով շուտ են ներգրավվում էս ամենի մեջ, լավ գումարներ աշխատում են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.

«Քաշվում է էն մեծամասնությունը, որն ավելի շատ է, քան բախտավորները, ով վերջում է մտնում գործի մեջ։ Իրենք փողը ներդնում են ու կորցնում։ Բայց մինչեւ էդ պահը չի գալիս, բոլորը գոհ են, քանի որ իսկապես գերշահույթ են ստանում։ Ու երբ մատնացույց ես անում, որ խարդախության մեջ են մտած, մինիմում, նեղանում են։ Հիմնականում անիծում ու հայհոյում - տենց տոննաներով նամակներ ունեմ ամեն դեպքից հետո։ Մարդիկ չեն էլ գիտակցում, որ հանցակից են, քանի որ ներգրավում են իրենց ընկերներին ու բարեկամներին, ու երբ դրանք վերջում քաշվում են, ոչ էլ հասկանում են, որ իրենց մեղքն էլ կար, որ իրենք մասնակցեցին մտերիմների խաբվվելու պրոցեսին որպես ուրախ, երջանիկ համոզող։

--00--ԼՀ