Պապիկյանը և Միրզոյանը ևս չեն մասնակցի ՀԱՊԿ նիստին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

պապա

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

 «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին չի մասնակցելու նաևՀայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:

Ավելի վաղ  էլ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

--00—ԼՀ