Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

ս

Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։ Այս մասին 24News-ին փոխանցեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարեցրի մշտական հանձնաժողովից։

Նշենք, որ նոյեմբերի 25-ին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով էր ներկայացել Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը: Նիստը անցկացվում էր դռնփակ: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ քննիչ հանձնաժողով այցելելու ցանկություն ունի նաև ԼՂ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Հերմինե Միքայլեյան

 

--00—ԱՊ